ԳիտԱլիք

Ոչ ֆորմալ կրթության օր


GitAliq day of knowledge


Կիրակի, հունիսի 26

Երևանի պետական համալսարան



ԳիտԱլիքը կիրակնօրյա ծրագիր է միջին և ավագ դպրոցականների համար : Դասերն անցկացնելու են ուսանողները և երիտասարդ մասնագետները։

Դասերին ծանոթացեք ստորև և որոշեք՝ որին եք ուզում մասնակցել հունիսի 26-ին

Բոլոր մանրամասները և գրանցման հայտը կարող եք գտնել էջի ներքևում։ Գրանցման վերջնաժամկետը՝

հունիսի 24, տեղերը սահմանափակ են։


GitAliq is a week-end program for middle and high school children . GitAliq classes are taught by students and young professionals.

Review the classes below, decide what you want to attend and register to join us on Jun 26 Day of Informal Learning!

All details and registration form are found below on this page. Registration will close on Jun 24 or when classes fill up.


1

Young Diplomat Course

Михаил Мнацаканян

11:00 -12:30

The Young Diplomat Course is a unique course, taking which you will find out who diplomats are, what they do, how to become a diplomat, and many fascinating things about diplomacy. If you are interested in diplomacy, or you have been dreaming of becoming a diplomat for a long time, then sign up for the course!


The lesson is in English

The required level of English is A2/B1

2

Նելլի Հարությունյան

Մայիսյան փառահեղ հերոսամարտերը

11:00 -12:30


Դասը հագեցած կլինի Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսային հերոսամարտերի, Առաջին Հանրապետության ստեղծման մասին պատմություններով։ Այնուհետև անցում կկատարենք Մայիսյան հերոսամարտերի պատմական նշանակությանը , իսկ վերջում դասը կավարտենք <<Հայ ժողովրդի դարավոր երազանքը իրականություն դարձած պետականություն>> թեմայով։

3

Հայ գրականության գաղտնի էջերը…

Ստյոպա Ասրյան

13։00 - 14։30


Մասնակիցներին կներկայացվի հայ պոեզիայի մեծերից՝ Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի և Հովհաննես Շիրազի կյանքին ու ստեղծագործություններին վերաբերող ոչ հայտնի մանրամասներ։ Սլայդների միջոցով կցուցադրենք բանաստեղծներին առնչվող հետաքրքիր ու քիչ տարածում ստացած նկարներ։ Վերջում նշված մեծերի ամենահայտնի ստեղծագործությունները մասնակիցները կասմունքեն։ Դասընթացի արդյունքում մասնակից աշակերտները կիմանան հայ գրականության մեծերի մասին այն ամենը, ինչը չեն սովորում դասագրքերից։



4

Քննադատական մտածողություն/Critical thinking

Մերի Սահակյան

13։00 - 14։30


Երբևէ եղե՞լ եք բարդ իրավիճակներում և փորձե՞լ եք գտնել դրանց լուծումները: Դասի սկզբում կհասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում քննադատական մտածողությունը։ Տեսական նյութը կամրապնդենք մի քանի հետաքրքիր խաղերով, որոնք էլ ավելի կզարգացնեն ձեր քննադատական և ինչու ոչ, ստեղծագործական մտածողությունը։ Դե ինչ, ես սպասում եմ քեզ։

5

Առաջնորդություն

Մարի Զոհրաբյան

15։00 - 16։30


Մեր դասերի ընթացքում կծանոթանանք առաջնորդությանը,ինչ ոճեր կան, կիմանանք` ով է առաջնորդը , ինչ է խմբի մոտիվացիան, հաղորդակցումը , առաջնորդում և իհարկե այս ամենը կուղեկցվի շատ հետաքրքիր խաղերով:










6

Բիզնես մտածելակերպ

Գոռ Բադալյան

15։00 - 16։30

Vision board-ի կառուցումը հնարավորություն է տալիս զարգացնելու եւ նյութական աշխարհ բերելու այն տեսլականները, որոնք մենք ցանկանում ենք իրագործել։ Մասնակիցները կսովորեն քայ առ քայլ ինչպես այն կառուցել։

SWOT Մատրիցայի կառուցումը ենթադրում է ուժեղ, թույլ կողմերի վերլուծություն, հնարավորությունների եւ սպառնալիքների գնահատում։ Մասնակիցները կսովորեն կյանքի յուրաքանչյուր հատվածում գնահատական տալ իրավիճակին։

Դասընթացի վերջում Business board-ի կառուցում կլինի։

Դասընթացի ընթացքում մասնակիցների մոտ կզարգա թիմային աշխատելու կարողությունը, արդյունքում թիմերը կսովորեն կառուցել մոդելներ, կսովորեն մտածել ինչպես երիտասարդ ձեռնարկատերերը։














Խնդրում ենք նախքան Ձեր դասը 30 րոպե շուտ եկեք՝ գրանցման համար։ Եթե ունեք որևէ հարց, խնդրում ենք գրել այս հասցեով՝ gitaliq@gitaliq.org

Please come 30 minutes before your class and register. If you have any questions, please write to gitaliq@gitaliq.org


Համակարգողներ

Coordinators

Թամարա Բաբայան

Թամարա Բաբայանը ԳիտԱլիք ծրագրի հիմնադիրն է։

Նա ԱՄՆ Բենթլիի համալսարանի համակարգչային գիտությունների պրոֆեսոր է և Armenians Forward Together նախաձեռնության հիմնադիրը։

📈 Թամարան կարծում է, որ միասին աշխատելով՝ կարող ենք հասնել մեծ հաջողությունների։

🇦🇲 Թեև նա բնակվում է Բոստոնում, բայց դա նրան չի խանգարում մոտ լինել իր հայրենիքին, ապրել և աշխատել հանուն իր հայրենիքի։



Մերի Սահակյան


Մերի Սահակյանը ԳիտԱլիքի դրական էներգիայով լի թիմակիցն է և դասընթացավարը, ԳիտԱլիքը առաջ մղող ուժերից մեկը։

Նա Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի կրթություն և մասնագիտական մանկավարժություն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի է։

😍 Հետաքրքրություններն են պարը, ասմունքը, ընթերցանությունը։





Ստյոպա Ասրյան

Ստյոպա Ասրյանը ԳիտԱլիքի հզոր թիմից է, ամենակրեատիվ դասընթացավարներից մեկը։


Նա ավարտել է Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։


🎤 Ծավալում է հասարակական ակտիվ գործունեություն։ Զբաղվում է կամավորությամբ տարբեր ՀԿ-ներում և հիմնադրամներում։ «Ազատության շունչը» ՀԿ-ի ծրագրի ղեկավարն է։ Համայնքային գործունեություն է իրականացնում Մեծամոր խոշորացված համայնքում։


🤩Հետաքրքրություններն են սպորտը, ասմունքը և զբոսաշրջությունը։



Միքայել Մնացականյան


Միքայել Մնացականյանը ԳիտԱլիքի խելացի և կրեատիվ թիմակիցն է և դասընթացավարը։

👨‍🎓 Սովորում է Հարավային դաշնային համալսարանի Միջազգային հարաբերություններ բաժնում։

✊ 19 տարեկան է, բայց հասցրել է գրանցել մեծ հաջողություններ թե՛ իր անձի կատարելագործման, թե՛ հայրենի երկրի համար։

😍 Հետաքրքրություններն են պատմությունը, միջազգային հարաբերությունները և լեզուները։

Սիրում է անընդմեջ կրկնել այս նախադասությունը․ «Ապրել, սովորել և զարգանալ»։


Mihail Mnatsakanyan studies in the Department of International Relations of Southern Federal University. He is 19 years old. His interests are history, international relations and languages and his motto is “Live, study and develop”.



Գոռ Բադալյան

Գոռ Բադալյանը ԳիտԱլիքի տրամաբանող, փորձառու և զբաղված թիմակիցն է և դասընթացավարը։

Նա կառավարման ասպիրանտ է։

✅ ՀԷՑ ՓԲԸ-ում աշխատում է որպես հաշվապահ։ ✅ «Ազատության շունչ» երիտասարդական ՀԿ-ի համահիմնադիրն է և նախագահը։

✅ «Դեպի համայնք» համայնքային զարգացման ՀԿ-ի համահիմանդիրն և խորհրդի անդամ։



Մարի Զոհրաբյան

Մարի Զոհրաբյանը ԳիտԱլիքի աշխույժ ու ժպտերես թիմակիցն է։


👩‍🎓 Նա ԵՊՀ Միջազգային հարաբերությունների Հանրային կառավարում բաժնի 1-ին կուրսի ուսանող է:

✔️ ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովի քարտուղարն է։



Նելլի Հարությունյան

Նելլի Հարությունյանը ԳիտԱլիքի ասող և անող, ամեն գործում հոգի դնող թիմակիցն է և դասընթացավարը։

✅ Ունի պատմության մանկավարժի մագիստրոսի որակավորում։

Աշխատում է Գավառի Ա․ Իսահակյանի անվան թիվ 4 դպրոցում որպես պատմության ուսուցչուհի և Գավառի պետական բժշկական քոլեջում որպես պատմության դասախոս։

😍 Սիրում և կարևորում է քննադատական և վերլուծական մտածողությունը, այն ներդնում կրթության պրոցեսում։







Անցկացման վայրը՝

Երևանի պետական համալսարան (Սև շենք) պատմության բաժին

Աբովյան 52, 2-րդ հարկ


Where: Yerevan State University "Black building", History Department,

Abovyan 52, 2nd floor


Լրացրու հայտը այստեղ՝

Մասնակցությունն անվճար է